Դուբայը և Բահրեյնի մայրաքաղաքը հայտնվել են կրակի տակ. հնչել են տագնապի ազդանշաններ

Իրանի կողմից Պարսից ծոցի թիրախների վրա պատասխան հարվածներից մեկ շաբաթ անց պայթյուններ են որոտացել Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում և Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում, հաղորդում է AFP-ն։


Երկու պայթյուն է որոտացել Դուբայում և մեկը՝ Մանամայում, որտեղ հնչել են տագնապի ազդանշաններ։


«Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել հանգստություն և ապաստան փնտրել մոտակա անվտանգ վայրում», - ասվում է Բահրեյնի Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։


ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։


Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացավ նաև «Հեզբոլլահը»։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։