Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը հայտարարել է, թե որ պարագայում կդադարի հարվածներ հասցնել հարևան երկրներին

Իրանի Իսլամական Հանրապետության ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է դադարեցնել հարևան երկրներին թիրախավորումը, եթե նրանք չհարձակվեն Իրանի վրա։


Այս մասին հայտնում է Mizan գործակալությունը՝ մեջբերելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունը։


«Խորհուրդը երեկ որոշել է այլևս չհարվածել կամ հրթիռներ չարձակել հարևան երկրների վրա, եթե նրանք չհարձակվեն Իրանի վրա»,-Մասուդ Փեզեշքիանի խոսքերն է  մեջբերել լրատվական գործակալությունը։


ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում տեղակայված ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։