Վիտոյի ու Սամոյի նման օտարերկրյա ծայրագավառիստները իրավունք չունեն Հայաստանի ապագան որոշելու. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարության այն մասին, թե Հայաստանը պետք է լինի միութենական պետության կազմում:


«Պատահական չէ, որ Տաշիր Սամոյին զորակցող Վիտալի Բալասանյանը Հայաստանը ցանկանում է տեսնել ինչ-որ պետության կազմում՝ ինչպես Խորհրադային Միության ժամանակ։


Թե Վիտալի Բալասանյանի և թե Տաշիր Սամոյի հայրենիքը եղել է, կա ու կմնա Խորհրդային Միությունը, իսկ նպատակը՝ Հայաստանը ծայրագավառ սարքելը։


Սակայն Վիտոյի ու Սամոյի նման օտարերկրյա ծայրագավառիստները իրավունք չունեն Հայաստանի ապագան որոշելու, ու չեն որոշելու»,- գրել է Չախոյանը: