Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հայտնել է, որ Նախիջևանում տեղի ունեցած «հրետանային ռմբակոծության միջադեպը» «կապ չունի» Իսլամական Հանրապետության հետ: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Փեզեշքիանը Ալիևին խոստացել է, որ միջադեպը կհետաքննվի։
Իրանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ ցավակցություն հայտնելու և խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մտադրության համար։
Ալիևը, ինչպես հայտնում է նրա մամուլի ծառայությունը, «կրկին իր ցավակցությունն է հայտնել Իրանում մեծ թվով քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ»։