Ռուսական զենքի արտահանումը վերջին հինգ տարիներին 64%-ով նվազել է. SIPRI

Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI) գրանցել է 2021-2025 թվականներին սպառազինության հիմնական տեսակների պետական ​​արտահանման 9.2% աճ՝ նախորդ հնգամյա ժամանակահատվածի (2016-2020) համեմատ: Զենքի խոշորագույն մատակարար երկրներից միակը, որի արտահանումը նվազել է վերջին հինգ տարիների ընթացքում, Ռուսաստանն է։


SIPRI-ի հաշվարկներով՝ ռուսական զենքի արտահանումը 2021-2025 թվականներին նվազել է 64%-ով: Ռուսաստանը զենքի խոշորագույն արտահանողների ցանկում երկրորդ տեղից տեղափոխվել է երրորդ տեղ: Այժմ նրան բաժին է ընկնում սպառազինության հիմնական տեսակների համաշխարհային արտահանման 6.8%-ը։


Առաջին տեղը գրավում է Միացյալ Նահանգները, որին բաժին է ընկնում զենքի համաշխարհային արտահանման 42%-ը (6%-ով ավելի, քան նախորդ հինգ տարիների ընթացքում): Երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ արտահանվող ամերիկյան սպառազինության մեծ մասը ուղարկվել է Եվրոպայի երկրներ (38%), ոչ թե Մերձավոր Արևելք (33%)։


Երկրորդ տեղում Ֆրանսիան է՝ 9,8%-ով: