Ադրբեջանը բացել է Իրանի հետ սահմանը

Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանով բեռների փոխադրման նպատակով (ներառյալ ելումուտը տարանցիկ նպատակով) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար մուտքն ու ելքը կվերականգնվի 2026 թվականի մարտի 9-ից, ժամը 10:00-ից սկսած



Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի Նախարարների կաբինետը:



Հիշեցնենք, որ Ադրբեջանի Նախարարների կաբինետի 2026 թվականի մարտի 5-ի թիվ 66 որոշման համաձայն՝ այն ժամանակավորապես դադարեցված էր: