Հրաձգություն Ռիհաննայի լոսանջելեսյան տան վրա. երգչուհին այդ պահին տանն է եղել

Երգչուհի Ռիհաննայի Լոս Անջելեսում գտնվող տան վրա կրակ են բացել կիսաավտոմատ հրացանից, հաղորդում է NBC News-ը։


Ոստիկանության տվյալներով՝ մի կին մեքենայով մոտեցել է Ռիհաննայի առանձնատանը և կրակ բացել։ Տուն և տան տարածք է ընկել չորս փամփուշտ կամ փամփուշտի բեկորներ։ Երգչուհին այդ պահին տանն է եղել, նա չի տուժել։


Հրաձգության մեջ կասկածվողին վերցրել են կալանքի տակ։ Նա մոտ 30 տարեկան կին է։ Նրա անունը չի հրապարակվում, իսկ դրդապատճառները անհայտ են։ Զենքը, որով նա կրակել է, ոստիկանության աշխատակիցները առգրավել են: