Բալասանյանին խորհուրդ եմ տալիս գնալ բժշկի. մազոխիզմ է ի հայտ եկել. Վարդան Մալխասյան

«Հայաստանը, ցավոք սրտի, ունի ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին թշնամիներ։ Նրանց հաճախ անվանում ենք քողարկված թշնամիներ, որոնք հարյուրապատիկ ավելի մեծ վտանգ են ներկայացնում։ Նրանց հաճախ անվանում են նաև հինգերորդ շարասյուն։ Նրանց ակտիվ դերակատարներից մեկը Վիտալի Բալասանյանն է, որը եղել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար»,- Civic.am-ի տաղավարում ասաց ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը։  


Մալխասյանի դիտարկմամբ՝ նա կրկնում է  այն, ինչ վերջին շրջանում հայտարարում են Սոլովյովն ու Դուգինը: «Ակնհայտ ճշմարտություն է, որ Արցախը թշնամիներին տվեցին ռուսները։ Թող մի հատ հիշողությունները վերականգնեն, թող Բալասանյանն ու մյուս արցախցիները ազնվորեն հայտարարեն՝ երբ մեկ տարի շրջափակման մեջ էին, այդ նույն խաղաղապահները մակարոնը, ծխախոտը, բենզինն ու սալյարկան ինչքանո՞վ էին վաճառում իրենց։ Նույն գերիներին էլ ռուսներն են վաճառել ադրբեջանցիներին։ Հիմա նորից գնաս ու հույսդ կապես այդ երկրի հե՞տ»,- նկատեց նա։


Մեր զրուցակիցը Բալասանյանին խորհուրդ է տալիս բժշկական ստուգման գնալ. «Կարող է իր մոտ մազոխիզմ է առաջ եկել, որովհետև մազոխիզմով հիվանդները գնում են նրանց մոտ, ով իրենց ցավ է պատճառել»։


Վարդան Մալխասյանը համարում է, որ ով ձայն տա Սամվել Կարապետյանին, պետք է իմանա, որ իրականում ձայն է տալու Քոչարյանին«Գյումրիի տարբերակը երբեք տեղի չի ունենա, եթե մեր ժողովուրդը, Փաշինյանից բացի, ձայն տա նաև կառուցողական ընդդիմությանը»։

 

Մարիամ Գրիգորյան