Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր, ով օրենք խախտեց, քրգործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ նշելով ընդդիմության մեխանիկան Հայաստանում:


«Ում գործ չտվեցինք, դարձավ ընդդիմադիր:


Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր:


Ով մեր սկզբունքներին ուրացավ, հրաժարվեցինք, դարձավ ընդդիմադիր:


Ով օրենք խախտեց, քրեական գործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր:


Դե արի հիմա ու ապացուցի, որ ընդդիմադիր դաշտը մենք չենք ձևավորում»,- գրել է Սիմոնյանը: