Օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությունը ընտրական պրոցեսներին նպատակ ունի ՀՀ-ն վերածել գուբերնիայի

«Հայաստանը ծայրագավառ պատկերացնող ընդդիմությունը աջակցություն է ստանում օտարերկրյա հատուկ ծառայություններից, որովհետև վաղուց կառավարվում է այդ ծառայությունների կողմից»։


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով․


«Օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությունը ՀՀ-ում ընտրական պրոցեսներին մի նպատակ ունի՝ Հայաստանը վերածել գուբերնիայի, իսկ այդ հարցում նրանց օգնելու են Քոչարյանն ու նրան սատարող օլիգարխները։


Հ.Գ․ Արտաքին հետախուզության ծառայության տեղեկություններով՝ օտարերկրյա հատուկ ծառայությունները ճնշում են գործադրում այդ երկրում հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող տնտեսվարողների վրա, որպեսզի վերջիններս ֆինանսական ու կազմակերպչական աջակցություն ցուցաբերեն Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին»։