Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի վերանորոգման աշխատանքներին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ անի Բադալյանը։
«Փարիզ աշխատանքային այցի ընթացքում նախարար Միրզոյանը ծանոթացել է ՀՀ դեսպանության նոր շենքի վերանորոգման աշխատանքներին. դեսպանության պաշտոնական բացումը շուտո՛վ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։