Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի Իսպահան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը վնասվել է մոտակայքում տեղակայված նահանգապետի գրասենյակի վրա հարձակման ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ ծառայողական շենքի և բնակելի բնակարանների
պատուհանները կոտրվել են, մի քանի աշխատակիցներ պայթյունի ալիքից հետ են շպրտվել։ Զոհեր
կամ լուրջ վնասվածքներ չկան։
Զախարովան պահանջել է, որ բոլոր կողմերը հետևեն դիվանագիտական
առաքելությունների անձեռնմխելիությանը, և նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների
վրա հարձակումները խախտում են դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների
մասին Վիեննայի կոնվենցիաները։