Քաղաքացիակենտրոն լրատվություն
Փարիզում կայացել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ: Այս մասին հայտնել է թուրք նախարարը:
«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք ենթակառուցվածքների
և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության
հաստատմանը։ Այս համատեքստում մենք ուսումնասիրել ենք համագործակցության ոլորտները,
նախևառաջ՝ էլեկտրաէներգետիկ փոխկապվածությունները, ատոմային էներգետիկան և բնական գազը»,- հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը։