Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Աշոցքում և Ամասիայում բուք է

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:


Ինչպես հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը, Սիսիանից մինչև Կապան և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի և Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։


Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։