Հրազդանում վթարային թիվ 2 հիմնական դպրոցի շենքի փոխարեն կառուցվել է նորը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցի շենքի լուսանկարը նախկինում և ներկայում:


 

Լուսանկարին կից՝ Չախոյանը գրել է․


 

«Մեր հերթական դղյակը՝  Հրազդանի աշակերտների համար։


 

Հրազդանում վթարային կարգավիճակ ունեցող թիվ 2 հիմնական դպրոցի շենքի փոխարեն կառուցվել է նորը։


 

Նորակառույց սեյսմակայուն դպրոցի շենքը նախատեսված է 432 աշակերտի համար։


 

Բարով վայելեք սիրելի հրազդանցիներ»։