Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ուժեղ Հայաստան», բայց ՌԴ համարանիշներով։ Երևանում վերջին օրերին հաճախ է հանդիպում Տաշիր Սամոյի ռուսաստանցի աջակիցների ռուսական պետհամարանիշներով մեքենաները։
Հավանաբար այս լուսանկարները ավելի ճիշտ կլիներ տեղադրել no comment վերնագրով և որևէ ավելացնելու բան չլիներ, սակայն շեշտենք, որ սա Սամվել Կարապետյանի ու նրա ստեղծած ուժի բովանդակության լավագույն վիզուալիզացիան է՝ ուժեղ Հայաստան ռուսական կնիքով։
