600 հատ թեյ և 300 ատամի խոզանակ. ԱԳՆ աղբյուրը հրապարակել է ՌԴ-ի առաջարկած օգնության ցանկը․ Radar Armenia

ԱԳՆ Radar Armenia-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական կողմին տեղեկացվել է՝ նախընտրական շրջանում իրավական սահմանափակումներով պայմանավորված՝ առաջարկվող հումանիտար օգնությունը, որը նախատեսվում էր տրամադրել «Եվրասիա» ՀԿ-ի և նրա ղեկավար Միկա Բադալյանի միջոցով, համարվում է ոչ նպատակահարմար։


Ընդառաջելով մեր խնդրանքին՝ ԱԳՆ մեր աղբյուրը տրամադրել է նաև ՌԴ կողմից առաջարկված օգնության ցանկը՝ օր՝ 600 հատ թեյ, 300 հատ ատամի խոզանակ, 300 հատ հակաբորբոքիչ կրեմ, 320 հատ ատամի մածուկ, 300 թաց անձեռոցիկ և այլն։


Մեր զրուցակիցն անհրաժեշտ համարեց նաև ընդգծել, որ ՀՀ կառավարությունն առկա գերակայություններով հետևողականորեն և շարունակաբար աջակցում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին օր.՝ բնակարանային և աշխատատեղերի ապահովման ծրագրերի շրջանակներում: