Վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին Իրանում Հայաստանի դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ խոսնակ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով: Այդ մասին ասված է ԱԳՆ խոսնակի Ֆեյսբուքի էջում։

 


«Դեսպանության թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են. դրանք հիմնականում վերաբերում են ԻԻՀ-ՀՀ սահմանի անցանելիությանը և Իրանում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հարցմանը:


 

Այս պահի դրությամբ ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն: