1-ամյա երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է խորթ մայրը

մարտի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Նրա սրտի աշխատանքը վերականգնվել է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր:


Երեխան հոսպիտալացվել է ծեծի հետևանքով:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասինլրատվամիջոցներին  հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է: