Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանը կոչ է անում եվրոպական երկրներին չմիանալ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ագրեսիային։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
«Մենք նախազգուշացնում ենք բոլոր երկրներին, որպեսզի նրանք չդառնան Իրանի և իրանցիների դեմ իրականացվող ագրեսիայի հանցագործության մաս։ ԱՄՆ-ի կողմից մեծ ճնշում է գործադրվում եվրոպական երկրների վրա», — ասել է նա՝ մեկնաբանելով Ռումինիայում ամերիկյան զինվորականների տեղակայումը։