Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակը վատթարացել է. նա չի կարողանում ինքնուրույն շնչել. The Sun

The Sun-ի իրանական աղբյուրները հայտնել են, որ երկրի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին միացված է կյանքի ապահովման համակարգին, նա չի կարողանում ինքնուրույն շնչել։


The Sun-ի աղբյուրը, որը կապ ունի հոսպիտալի հետ, որտեղ բուժում է անցնում 56-ամյա Խամենեին, անցյալ շաբաթ հայտարարել է, որ Խամենեին կոմայի մեջ է։ Նրա խոսքով՝ Խամենեին կորցրել է առնվազն մեկ ոտք և, հնարավոր է, վնասվածքներ է ստացել լյարդի և ստամոքսի շրջանում։ Նույն աղբյուրն այսօր հայտնել է, որ Մոջթաբայի առողջական վիճակը վատթարացել է. նրա կյանքն այժմ պահպանվում է միայն թոքերի արհեստական ​​օդափոխման սարքի միջոցով։


«Նրա ուղեղը գիտակցության խորը ընկճվածության վիճակում է, իսկ սիրտն ու թոքերը գործում են միայն բժշկական սարքավորումների հաշվին։ Առանց թոքերի արհեստական ​​օդափոխման սարքի նա կմահանա»,- ասել է աղբյուրը: