Եվրոպական միությունը, Հայաստանի հայցի հիման վրա, երկիր կուղարկի փորձագիտական խումբ՝ աջակցելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում հնարավոր կիբերմիջամտությունների դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«ԵՄ-ն Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ, որպեսզի օգնի դիմակայել սպառնալիքներին երկրում կայանալիք ընտրությունների նախաշեմին: Մեր տարածաշրջանում ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելը շարունակում է մնալ առաջնահերթություն: Մենք Հայաստանին միայնակ չենք թողնի արտաքին միջամտության դեմ հանդիման», — նշել է Կալասը:
Նրա խոսքով՝ ճնշման տակ հայտնված ժողովրդավարական երկրները կարող են ակնկալել Եվրոպայի աջակցությունը: