Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյան

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում սպասվող եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել։


Ըստ Սուրենյանի, այսօրվանից կարող ենք ասել, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում արդեն կլիմայական գարուն է։


Տեսանյութին կից՝ Սուրենյանը գրել է․


«Բարի գալուստ կլիմայական գարուն»։