Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել արևմտյան դաշնակիցների գործողություններից՝ կապված Հորմուզի նեղուցով անցնող նավթատար նավերի անվտանգության ապահովման հետ։
Նրա խոսքով՝ մի շարք երկրներ չեն ցուցաբերում բավարար ակտիվություն և չեն ուղարկում ռազմական նավեր՝ ուղեկցելու նավթատարներին տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում։
«Ոմանք մեծ ոգևորությամբ են մոտենում այս հարցին, ոմանք՝ ոչ», — հայտարարել է Թրամփը՝ առանց կոնկրետ երկրների անուններ նշելու։ Նա ընդգծել է, որ այդ երկրների թվում կան այնպիսիք, որոնք տարիներ շարունակ օգտվել են ԱՄՆ-ի աջակցությունից և պաշտպանությունից։
ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ դաշնակիցների ներգրավվածության մակարդակը կարևոր գործոն է նման իրավիճակներում, և դրա պակասը մտահոգիչ է։