Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի
կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված
ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՄՌԵԿՈ»
ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, Երևանյան փողոց,
53/20) հայտնաբերվել են խախտումներ։
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը
շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի
գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող
սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։