Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանն ու գազախողովակներին, կոտրել դրանք, ապա բախվել քարերին և կողաշրջվել։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։


Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, որը դեպքի վայրից հեռացել է։