Մենք մեր օրակարգով պետք է շարժվենք, աշխարհում միշտ էլ տարբեր տեկտոնական շարժումներ կարող են լինել. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ծրագրերը շարունակվում են ըստ պլանի՝ անկախ տարածաշրջանային զարգացումներից։


Խորհրդարանական ճեպազրույցում նա նշել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը չի փոխում Հայաստանի օրակարգը։ «Մենք պետք է մեր օրակարգով շարժվենք։ Աշխարհում միշտ էլ կարող են լինել տարբեր տեկտոնական շարժումներ, բայց եթե ճիշտ ճանապարհով շարժվենք, կշարունակենք մեր գործը», – ասել է նախարարը։


Պապոյանը նաև հույս է հայտնել, որ գործընթացները տարածաշրջանում կկարգավորվեն, և կողմերը կհասնեն համաձայնության։