Ադրբեջանին մարտական ԱԹՍ-ներ մատակարարած իսրայելցի գեներալը՝ Տաշիր Սամոյի թիմում․ Medianews

Medianews-ը գրում է․ Այսօր ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոյի թիմը իսրայելցի գեներալ Զվիկա Խայմովիչին ներկայացրել է որպես օլիգարխի «Ուժեղ Հայաստանի» անվտանգային թիմի անդամ։

 

Զվիկա Խայմովիչը (Zvika Haimovich) իսրայելցի պաշտոնաթող բրիգադային գեներալ է, ով հայտնի է որպես Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Օդային պաշտպանության ուժերի նախկին հրամանատար: Նա ղեկավարել է Իսրայելի ՀՕՊ ուժերը 2015-2018 թվականներին։

 

Ուշագրավ է, որ ռուսաստանցի օլիգարխի թիմը համալրած իսրայելցի գեներալը պաշտոնավարել է Իսրայելում այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջան ակտիվ ՀՕՊ համակարգերի ու մարտական ԱԹՍ-ների գնումներ էր իրականացնում Իսրայելից։ Հետևաբար Տաշիր Սամոյի թիմը համալրած իսրայելցի գեներալը ուղիղ կապ ունի Ադրբեջանին մարտական ԱԹՍ-ների մատակարարման հետ։


Ստացվում է՝  ռուսաստանցի օլիգարխը Հայաստանի անվտանգությունը ցանկանում է կառուցել Ադրբեջանին ԱԹՍ-ներ մատակարարած իսրայելցի գեներալի հետ։