«Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը կրճատում է իր կենտրոնական ապարատի 15%-ը. հեռացման է ենթարկվում վեց հազար աշխատակից։
«Մենք կատարել ենք կառուցվածքի ու
գործառույթների վերլուծություն և համապատասխանաբար կկրճատենք հաստիքային միավորների
թիվը։ Սա հիմնականում վերաբերում է վարչա-կառավարչական անձնակազմին, այդ թվում՝
մեր մասնաճյուղերի ղեկավարությանը։ Մենք կկրճատենք մոտ 6000 մարդ։ Մենք դա անում
ենք պարբերաբար՝ ավելի կամ պակաս»,- «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը։
Նրա խոսքով՝ «Ռուսական երկաթուղիներ»-ը նաև
օպտիմալացնում է տեխնոլոգիաները, կրճատում ծախսերը, ինչպես նաև կրճատում է
էլեկտրաէներգիայի և դիզելային վառելիքի ծախսերը։
Բելոզերովը նշել է, որ 2026 թվականին
ընկերությունը նախատեսում է դրա հաշվին խնայել 74 միլիարդ ռուբլի։
Գլխավոր տնօրենի խոսքով՝ «Ռուսական
երկաթուղիներ»-ի մաքուր պարտքը կազմում է 3,3 տրիլիոն ռուբլի։