Ջերմուկում հյուրընկալել ենք Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին. Վահագն Արսենյան

Ջերմուկ քաղաքում հյուրընկալել ենք Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը:

 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Վայոց ձորի մարզի զարգացման առաջնահերթ ուղղությունները, մասնավորապես՝ ենթակառուցվածքների բարելավումը, զբոսաշրջության խթանումը, ներդրումային միջավայրի զարգացումը և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը»,- նշել է նա։