Եվս մեկ ընդդիմություն, որն ուզում է մեզ կախել, սպանել. Սիմոնյանը՝ ընդդիմության տեսանյութի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որը տարածվել է ընդդիմադիր շրջանակների կողմից:


Դրանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, իբր, հետևում է՝ ինչպես են դեպի կախաղան տանում ՀՀ ներկայիս իշխանության ներկայացուցիչներին:


«Եվս մի ընդդիմություն, ով ուզումա մեզ կախի, սպանի:


Չգիտես թե ինչու, դեպքերն էլ ակնհայտ Հայաստանում չեն»,- նշել է Սիմոնյանը:,