Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե որն է իր պատկերացումներում «ուժեղ» առաջնորդը:
«Եկեք ձեզ ասեմ՝ ուժը որն ա, երեխե՛ք ջան։ Ուժն էն ա, որ կանգնում Եվրախորհրդարանում ասում ես՝ «Իրանը մեր լավ բարեկամն է»։
Ովքեր ծանոթ են Եվրախորհրդարանի անցուդարձին, կհասկանան, թե ինչքան ուժ ա պետք էդ 700 հոգու առաջ էս նախադասությունն ասելու ու ծափերի արժանանալու համար։
Բայց գիտե՞ք՝ սա ինչի շնորհիվ ա. նրա շնորհիվ ա, որ մինչև էդ ուժ ես ունեցել Իրանին ասելու՝ «Եվրամիությունը մեր լավ բարեկամն է», ու սա ընդամենը մեկ օրինակ ա, իմ արհեստաբանական ապինե՛ր»,- գրել է Եղոյանը: