ԱՄՀ-ի հետ համագործակցությունն առնչվում է երկրում իրականացվող գրեթե բոլոր առանցքային բարեփոխումներին. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենի տեղակալ Մարնիքս ֆոն Ռեյին:


Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին տարիների ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ շեշտելով, որ ԱՄՀ-ի հետ համագործակցությունն առնչվում է երկրում իրականացվող գրեթե բոլոր առանցքային բարեփոխումներին:


Կարևորվել են ԱՄՀ-ի հետ նոր պահուստային ծրագրի հաստատումն ու դրա լիարժեք իրականացումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի ոլորտում Կառավարության առաջնահերթությունների շուրջ: