Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյանի ղեկավարը հեռուստաընկերություններից մեկի եթերում ազդարարել է՝ հունիսի 7-ին «մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև»։ Չգիտենք՝ Մ-ով սկսվող ազգանունով պարոնը փ-ով սկսվող այդ երեք գոյականներից որ մեկը որ քաղաքական ուժի կամ լիդերի հետ է նույնացնում, ուստի «երեք փ-ի կոմբինացիայի» հեղինակին «մեժդունամի» հուշենք՝ իր ասած «փորձանք» բառն, օրինակ, նույնացվում է Ղարաբաղից Հայաստան եկած (բերված), ժէկ-ի թղթով Հայաստանի նախագահ կարգված ու հայ ժողովրդի գլխին փորձանք դարձած, բազում փորձանքներ, մասնավորապես «Հոկտեմբերի 27» ու «Մարտի 1» բերած իր շեֆի՝ Քոչարյանի հետ։ «Փորձարկում» բառն էլ նորեն ասոցացվում է Քոչարյանի հետ՝ նա 10 տարի փորձարկել է ՀՀ քաղաքացիների նյարդերի պրկությունն ու համբերությունը, 2021-ի արտահերթ ընտրություններից հետո՝ անցած մոտ 5 տարիների ընթացքում էլ շարունակել է փորձարկումը՝ արդյունքում քոքից էլ անդին մաշվելով։ Բայց, փաստորեն, նույնիսկ այսքանից հետո էլ չի «հանգստանում»
։ Դե իսկ «փորձառու» և Քոչարյան բառերը երբ կողք կողքի ենք դնում, միանգամից հիշում ենք Հակակոռուպցիոն դատարանում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի գործը, այդ գործում թվարկված, Քոչարյան ընտանիքին պատկանող անթիվ-անհամար գույքերի ցանկը, նաև՝ միլիոնները։ Առաջին բանը, որ գալիս է մարդու մտքով հիշյալ ցանկին ծանոթանալիս, այս է՝ «Ոսկի քաղաքի» Ուքանա թագավորը, կներեք՝ նախկին նախագահը, ինչ խոսք, ֆանտաստիկ փորձառու է, այլապես ինչպե՞ս կարող էր նախագահի չորուցամաք աշխատավարձով այսքան հարստություն դիզել։
Մասնավորապես 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք,
ավելի քան 3 միլիոն դոլար, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի
քան 1.4 միլիոն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, ավելի
քան 4 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլու ու շուրջ 590 հազար եվրոյի
չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ
դրամին համարժեք գումարով գույքերի ձեռք բերման արժեքներ ու ավելի քանի 20 միլիարդ։
Ահա այսքան գույք ու փող է պահանջում բռնագանձել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Պարոն Բագրատ Միկոյանը, փաստորեն, ուզում էր նախընտրական
այս փուլում օրիգինալ լինել՝ փ-ի լույսի տակ ներկայացնել նախկին նախագահին, բայց ստացվեց
այնպես, որ դուրս եկավ սեփական շեֆի հետքի
վրա։ Այ, այ, այ, այ այ․․․
Հ. Մանուկյան