Տեր կանգնենք մեր խաղաղությանն ու ինքնիշխանությանը․ ներողություն խնդրելու նուրբ արվեստը․ Թորոսյան

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիներ հետ հանդիպումներին և երբեմն արձանագրվող միջադեպերին։


Թորոսյանը մասնավորապես անդրադարձել է մարտի 22-ին մետրոյում վարչապետի և մի կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած խոսակցությանը։


«Եկեք չտրվենք մանիպուլյացիաներին, շարունակենք ընտրել Իրական Հայաստանը, խաղաղությունը, տեր կանգնենք մեր ինքնիշխանությանը, կառուցենք մեր երազանքների երկիրը, որտեղ կա և միշտ լինելու է ժողովրդի իշխանություն»,- ասել է նա։