Իրանի հրթիռների վրա պատկերված է Իսպանիայի վարչապետը. Tasnim

Իրանական Tasnim News Agency լրատվական գործակալությունը հրապարակել է հրթիռների լուսանկարներ, որոնց վրա երևում են տարբեր հաղորդագրություններ։


Լուսանկարներից մեկում հրթիռի վրա գրված է շնորհակալական ուղերձ՝ ուղղված Իսպանիայի վարչապետ Pedro Sánchez-ին։ Գրության մեջ նշվում է. «Իսպանիայի վարչապետն ասաց, որ այս պատերազմն անօրինական է, և մենք նույնն ենք կարծում։ Շնորհակալություն, վարչապետ»։


Բացի այդ, հրապարակված նյութերում հրթիռների վրա առկա են նաև գրություններ՝ երախտագիտություն հայտնելով Լոնդոնում Իրանի աջակցությամբ անցկացված բողոքի ակցիաների մասնակիցներին։


Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։