Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ երեկվա մետրոյի միջադեպից հետո որոշ քաղաքական դիակներ ակտիվացել ու պահանջներ են ներկայացնում:
«Մեզնից պահանջում են շարունակել Ղարաբաղի հարցը, դադարեցնել Հայաստանի Հանրապետությունը: Մեզնից պահանջում են գնալ արկածախնդրության ու մատաղ անել էս չքնաղ երկիրը, որ հետո աշխարհի տարբեր ծայրում նստեն ու երգեն՝ «Ուր էիր Աստված, որ ավերում էին չքնաղ մի երկիր:
Մատաղ չենք անելու էս չքնաղ երկիրը»,- նշել է Կոնջորյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: