Խոշոր ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. կան տուժածներ

Մարտի 22-ին՝ ժամը 17։52-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Օպել» և «Լեքսուս» մակնիշների ավտոմեքենաները։


Երկու քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: