Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ընտանիքում տեղի ունեցած ծանր իրադարձությունների մասին՝ նշելով, որ ամուսնու հիվանդության ընթացքում իրենց երեխաներից մեկը նույնպես լուրջ առողջական խնդիր է ունեցել։
Ռուսաստանյան «Վեստի»-ին տված հարցազրույցում Սիմոնյանը հայտնել է, որ երբ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, 2024 թվականի դեկտեմբերին ընկել է կոմայի մեջ, այդ ընթացքում պարզվել է, որ նրանց երեխաներից մեկը ծանր և անբուժելի հիվանդություն ունի։
«Երբ Տիգրանը կոմայի մեջ է ընկել, պարզ է դարձել, որ մեր երեխաներից մեկը շատ ծանր հիվանդ է։ Եվ դա անբուժելի է։ Ես նույնիսկ չեմ ուզում դրա մասին խոսել։ Դա ուղղակի աղետ էր», – նշել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ հենց այդ լուրը ստիպել է իրեն ժամանակավորապես հեռանալ հիվանդանոցից, որտեղ նա գտնվում էր ամուսնու կողքին։
Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանը մահացել է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 1-ին, Սիմոնյանի մոտ ախտորոշվել էր կրծքագեղձի քաղցկեղ, և նա ներկայումս անցնում է քիմիաթերապիայի կուրս։