Ազգը Նիկոլին է ընտրելու․ այս ընդդիմությունով ու Քոչարյանով պառլամենտը գարշելի կլինի

Երեկ վարչապետին Շենգավիթ վարչական շրջանում ընդունեցին շատ ջերմ մթնոլորտում, բնակիչները վարչապետին սուրճ էին առաջարկում, պատուհաններից միրգ ու շոկոլադ հյուրասիրում։


Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկուսակցական քարոզարշավի վերջին օրն անցկացրին Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանում, զուգահեռ շփվելով շենգավիթցիների հետ։


Նկատի ունենալով երևանցիների երեկվա ջերմ ընդունելությունը՝ փարատվեցին նաև այն խոսակցությունները, թե Նիկոլ Փաշինյանին մարզերում ավելի լավ են ընդունում, քան Երևանում։ Մինչ Նիկոլ Փաշինյանը զրուցում էր քաղաքացիների հետ, մենք զրուցել ենք Շենգավիթի բնակիչների հետ՝ պարզելու նրանց վերաբերմունքը կառավարության ու հատկապես Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ ինչի՞ց են գոհ, ինչի՞ց են դժգոհ։


Շենգավիթի երեկվա հանդիպման ժամանակ բակերից մեկում եղավ նաև անցանկալի մի միջադեպ. երբ մի քաղաքացի սկսեց պատուհանից աղմկել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց իջնել ներքև և ներքևում զրուցել, և մի ամբողջ ընտանիք  իջավ ներքև: Կարճ զրույց էին ունեցել Ալեն Սիմոնյանի հետ, սակայն երբ խոսվել էր իրական Հայաստանի մասին, նշյալ ընտանիքի կինը ագրեսիվ կերպով զրույցին ներկա պատգամավորի հագուստի վրայից պոկել և գետնին էր գցել Հայաստանի քարտեզով կրծքանշանը։ Այդ շենքում և առհասարակ այդ բակում նրանք միակ ընտանիքն էին, որ դեմ էին իշխող ուժին։


Նույն շենքի բնակիչները, սակայն, առանձնահատուկ ջերմությամբ և ուրախությամբ ընդունեցին վարչապետին և իշխող ուժի ներկայացուցիչներին։ Բնակիչները նաև չմոռացան նշել, որ նախկինների արածները չեն մոռացել և չեն ցանկանում, որ նրանք վերադառնան։


Բակերում էլ, ինչպես և ՀՀ բոլոր բնակավայրերում, վարչապետի այցը մեծ ոգևորություն էր առաջացնում հատկապես երեխաների շրջանում։


Շենգավիթի բակերից մեկի փոքրիկ բնակչուհի Շահանեն էլ ՀՀ վարչապետի հետ զրույցում ասաց, որ իրենց բակում խաղահրապարակ չկա, և իրենք ուզում են խաղահրապարակ ունենալ։ Զրույցի մասնակից Տիգրան Ավինյանն էլ խոստացավ Շահանեի առաջարկը դիտարկել։ Զրույցն ավարտվեց Շահանեի տպավորիչ երգով։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան