Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանը որևէ բանակցություն չի վարել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Նա նշել է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը բանակցությունների մասին հայտարարություններով փորձում է մանիպուլացնել նավթի գներն ու ֆինանսական շուկաները։
«ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն անցկացվել, իսկ կեղծ լուրերն օգտագործվում են ֆինանսական և նավթային շուկաները մանիպուլացնելու և այն ճահճից դուրս գալու համար, որում հայտնվել են ԱՄՆ-ն ու Իսրայելը», — նշել է Ղալիբաֆը։
Ավելի վաղ The Jerusalem Post թերթը գրել էր, որ Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցությունները վարում է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։