Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութ և հնդկաձավար

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութ և հնդկաձավար. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։


Հայաստան է ուղարկվել 4 վագոն՝ 271 տոննա պարարտանյութ և 1 վագոն՝ 68 տոննա հնդկաձավար։


Գնացքը Վրաստանով կհասնի Հայաստան։


Ավելի վաղ Ադրբեջանի տարածքով տարանցիկ կերպով Հայաստան էր ուղարկվել ավելի քան 23 հազար տոննա հացահատիկ և ավելի քան 700 տոննա պարարտանյութ: