Մոսկվան հրավիրում է բարեկամ երկրների ղեկավարներին մայիսի 9-ի շքերթին

Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ուրախ կլինի տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին։


«Դուք գիտեք, որ ավանդաբար մենք ուրախ կլինենք Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարությանը տեսնել բարեկամ երկրների մեր ընկերների ամենալայն շրջանակ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ովքեր են հրավիրվել։


Պեսկովը նշել է, որ Կրեմլը կհրապարակի շքերթի հյուրերի անունները, երբ ստանա նրանց պաշտոնական հաստատումը։


Մայիսի 9-ը Հաղթանակի օր-ը նշվում է ամբողջ Ռուսաստանում՝ որպես Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի հիշատոն։