«Երևանյան ընդունելությունը ևս
մեկ անգամ փաստեց, որ ընդդիմության թեզերը, խոսքերն անհիմն են, չեն համապատասխանում
իրականությանը, և ինչպես մնացած բոլոր մարզերում և համայնքներում՝ Երևանում ևս շատ
ջերմ, դրական ընդունելության է արժանացել մեր թիմը: Սա խոսում է այն մասին, որ Երևանում
ապրող քաղաքացին ևս գնահատում և տեսնում է այն աշխատանքը, որն այսօր կատարում է գործող
իշխանությունը»: Այս մասին այսօր մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։
Խոսելով վարչապետի այն հայտարարության
մասին, որ պատերազմի կուսակցությունները հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից,
ինչը նշանակում է սեպտեմբերյան նոր անխուսափելի պատերազմ, պատգամավորն ասաց, որ հունիսի
7-ի ընտրությունը խաղաղությանը տեր կանգնելու մասին է, հակառակ դեպքում, ինչպես վարչապետը
նշեց, կլինի պատերազմ։
«Կարծում եմ՝ սա գիտակցում է
նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին և այդ գիտակցումով գնալու է ընտրատեղամաս ու քվեարկություն է կատարելու, բնականաբար, հօգուտ խաղաղության,
հօգուտ իշխող ուժի, որը մեր երկրում հաստատել է խաղաղություն»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան