ՔՊ-ն չի բոյկոտել Արարատ Միրզոյանին․ ընդդիմության եզրահանգումները ողորմելի են

Ընդդիմադիր մամուլի խրախճանքը, թե ՔՊ-ն բոյկոտում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ ցույց տալու համար, որ խաղաղության կնքահայրը ոչ թե արտգործնախարարն է, այլ վարչապետը, ուղղակի զավեշտալի է ու ողորմելի։ Խաղաղության կնքահայրը Հայաստանի Հանրապետության 680 հազար քաղաքացիներն են, Հայաստանի կառավարությունն է՝ վարչապետի գլխավորությամբ ու նաև Արարատ Միրզոյանն է։


Իսկ ընդդիմադիրները այդ եզրահանգման եկել էին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից, որտեղ, իբր, իշխանական պատգամավորները ներկա չեն եղել։ Իսկ իրականում նիստի ներկա էր հանձնաժողովի 6 իշխանախան պատգամավորից 4-ը։ Իսկ հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գործուղման մեջ էր։  Այսինքն՝ իշխանական մեկ պատգամավորի բացակայությունը նիստից ընդդիմադիրներին թույլ է տվել եզրակացնել, որ ՔՊ-ն բոյկոտում է նախարար Միրզոյանին։ Ընդդիմությունը, հավանաբար, իր բոլոր եզրահանգումները այսպես է իրականացնում, դրա համար է գնալով մաշվում ու անադեկվատ, իրականությունից կտրված գործողություններ իրականացնում։

 

Վոլոդյա Հակոբյան