Թաթոյանը Փաշինյանին հաղթել է, Ալիևին՝ ջախջախել, նախկիններին՝ տուն ուղարկել, Կարապետյանին սկի չի էլ նկատում

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրաժարվում է Հանրայինի եթերում հարցազրույցից:


«Արման Թաթոյանը Փաշինյանին հաղթել ա, Ալիևին ջախջախել ա, նախկիններին տուն ա ուղարկել, Սամվել Կարապետյանին սկի չի էլ նկատում, չի մանրանում, բայց տենց էլ Հանրային հարցազրույցի չի գալիս։


Չնայած էսքան գործի մեջ, էլ ժամանակ կմնա՞»,- գրել է Ղազարյանը: