«Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային ֆորումը տեղի կունենա Երևանում մայիսի 5-6-ը

Արտգործնախարարությունից հայտնում են՝ մարտի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է արտաքին քաղաքականության, միջազգային անվտանգության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում մասնագիտացող միջազգային փորձագետների խմբի անդամներին, ովքեր Հայաստանում են մարտի 23-26-ը։ 


Այցը կազմակերպել էր ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամի Բուխարեստի գրասենյակը՝ Երևանում գործող «Մշակույթի և քաղաքակրթության ուսումնասիրությունների հիմնադրամի» հետ համագործակցությամբ։


Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։ Ընդգծվել է քաղաքացիական հասարակության հետ շարունակական ներգրավվածությանը և ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացմանը ՀՀ կառավարության կողմից հատկացվող կարևորությունը։


Որպես համագործակցության հետագա շարունակություն՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հրավիրել է պատվիրակության անդամներին մասնակցելու առաջիկա՝ «Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային ֆորումին, որը տեղի կունենա Երևանում 2026 թ․ մայիսի 5-6-ը։