Միրզոյանը և Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:


Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները:


Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նաև քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր: