Դատարանն ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ»- ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի․ Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ վարչական դատարանը 2026 թվականի մարտի 27-ի վճռով ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով-ի. ըստ այդմ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր » փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին Հանձնաժողովի 2025թ. նոյեմբերի 18-ի Որոշումը կմնա անփոփոխ:


 

Այս մասին հայտնում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։


 

«Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-նշել է նա։