Վարչապետի վրա սանձարձակին ուղարկողները սխալվել են իրենց հաշվարկներում. նրան զուգարանում չեն ծեծելու. Չախոյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցականների հետ Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել է պատարագի:


Պատարագի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, ներկաներից մեկը փորձել է հարվածել վարչապետին, սակայն թիկնապահները կանխել են միջադեպը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տեղի ունեցածին.

«Վարչապետի վրա սանձարձակին ուղարկողները սխալվել են իրենց հաշվարկներում՝ նրան զուգարանում չեն ծեծելու ու չեն սպանելու, ինչպես իրենք արեցին Պապլավոկում։

8 տարի է ամեն սադրաքի դիմեցին, որ Հայաստանում հայի արյուն թափվի։ Չի լինելու, հայի արյուն թափելու ձեր մուրազը մնալու է ձեր փորում։ Հայաստանում ցանկացած օրինազանցություն պատժվելու է բացառապես օրենքով:

ՀԳ․ Ժամանակին էլ նույն կերպ Նաիրի Հունանյանի ուղեղն էին լվացել ու գործուղել Ազգային Ժողով, վերջում էլ անունը դրեցին մի խումբ ռոմանտիկներ, ուչաստկովիյ գործ»,- գրել է Չախոյանը: